Նոր Բրիտանիա կղզու մոտ 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեայում` Նոր Բրիտանիա կղզու մոտ, 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Րոպեներ անց գրանցվել է երկրորդ երկրաշարժը` 6,4 մագնիտուդ հզորությամբ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցնցումների հետեւանքով ցունամիի առաջացման վտանգ կա: