Պայթյուն` Հնդկաստանի գործարաններից մեկում. կան զոհեր
Հնդկաստանի Մահարաշթրա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով առնվազն 9 մարդ է մահացել, եւս 5-ը վիրավորվել է:
Թե ինչն է դարձել պայթուցիկ նյութեր եւ հրավառություններ արտադրող Eagle Fireworks գործարանում պայթյունի պատճառ, դեռեւս պարզ չէ: Նշենք, որ նախորդ տարի պայթուցիկ արտադրող մեկ այլ գործարանում պայթյունի հետեւանքով 34 մարդ էր մահացել: