211652_close_icon
views-count1531 դիտում article-date 11:29 05-05-2015

Վրաստանում քրեական գործ է հարուցվել ռուսաստանցի բայքերների նկատմամբ

Վրաստանում քրեական գործ է հարուցվել ռուսաստանցի բայքերների նկատմամբ: Վրաստանի քաղաքացի Ինգա Արախամիան մեղադրել է վերջիններին իր գույքը վնասելու մեջ: Կնոջ և բայքերների միջև վեճը տեղի է ունեցել Սիգնախի քաղաքում: Արախամիան պահանջել է բայքերներից, որ նրանք հեռացնեն Գեորգևյան ժապավենները` բացատրելով, որ դրանք վիրավորում են վրացիների հայրենասիրական զգացմունքները: Սակայն բայքերները հրաժարվել են ժապավենները հանելուց, ինչից հետո կինը պոկել է մի ժապավեն: Ըստ Արախամիայի, դրանից հետո բայքերներից մեկը խփել է իր ձեռքին, իսկ, ըստ բայքերների, իրենք ընդամենը փորձել են հետ վերցնել ժապավենը: Այնուամենայնիվ, միջադեպի արդյունքում կնոջ հեռախոսը ընկել և ջարդվել է:

Նմանատիպ նյութեր