Նեպալի սահմանային մաքսակետը կանգնեցնում է հումանիտար օգնությամբ բեռնատարները
Միջազգային մարդասիրական կազմակերպությունները հայտարարել են, որ Նեպալի սահմանային մաքսակետը կանգնեցնում է հումանիտար օգնությամբ բեռնատարները:
ՄԱԿ-ը կոչ է արել Նեպալի իշխանություններին ժամանակավորապես հանելու մաքսային սահմանափակումները: Երկրի իշխանություններն էլ պնդում են, թե մաքսատան ծառայողները ստուգում են բոլոր բեռները:
Ի դեպ, այսօրվա տվյալներով, երկրաշարժի զոհերի թիվը արդեն հասել է 7.5 հազարի. կա 14 հազար վիրավոր: