Բուքմեյքերները ավելի քան միլիոն ֆունթ սթեռլինգ են վճարել արքայադստեր անունը կռահած խաղացողներին
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին դստերն անվանել են Շառլոթա Եղիսաբեթ Դիանա: Հարցումների համաձայն, Շառլոթան ամենաճանաչված անուններից է: Բրիտանական թագավորների պատմության մեջ Շառլոթան Գևորգ 3-րդի կնոջ, Վիկտորյա թագուհու տատի անունն է:
Բուքմեյքերների շրջանում ամենաճանաչված անունների շարքում են եղել նաև Եղիսաբեթը, Ալիսան և Վիկտորյան: Բուքմեյքերները ավելի քան միլիոն ֆունթ սթեռլինգ են վճարել անունը կռահած խաղացողներին:
Նշենք, որ արքայադստեր ծնվելուց հետո 3 օրում բուքմեյքերներն ընդունել են 20 հազար խաղադրույք, ավելի շատ քան խորհրդարանական առաջիկա ընտրությունների առիթով: