ԱՄՆ-ն զորավարժությունների համար ծանր տեխնիկա է ուղարկել Վրաստան
Միացյալ Նահանգները առաջիկայում անցկացվելի զորավարժությունների համար Վրաստան է ուղարկել 14 միավոր Bredly մարտական մեքենա, թիկունքային ապահովման մեքենաներ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՊՆ մամլո ծառայությունը:
Noble Partner վրաց-ամերիկյան զորավարժությունները մեկնարկելու են մայիսի 11-ին: Դրանք կանցկացվեն Թբիլիսիից ոչ հեռու տեղակայված Ցազիանիի պոլիգոնում և ռազմական օդակայանում:
Զորավարժություններին մասնակցելու է 600 ամերիկացի և վրացի զինվորական՝ Վրաստանի Զինված ուժերի առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակից, ռազմական ոստիկանությունից և 4-րդ մեխանիզացված գումարտակի 42-րդ գումարտակից: Նպատակը ՆԱՏՕ-ի հետագա գործողություններում պատրաստվածության մակարդակի բարձրացումն է: