211652_close_icon
views-count697 դիտում article-date 20:20 21-08-2026

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 2500 հակ անասնակերում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մոտ 2500 հակ խոտի դեզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերն ու հարևանները։

Այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով պարզում է սեփականատիրոջ ինքնությունը։

Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ուզում ենք հավատալ, որ Արարատի մարզպետը կամ Մասիսի քաղաքապետն այս ընտանիքին օգնության ձեռք կմեկնեն, քանի որ դրա կարիքը բավականին անհրաժեշտ է»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր