32-ամյա Արամայիսն ընկերների հետ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հրազդանից աղջիկ են փախցրել
32-ամյա Արամայիս Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական հանցավոր համաձայնության գալով ընկերներ Գևորգ Թամամյանի և Ալիկ Թամրազյանի հետ, իր անձնական օգտագործման ՎԱԶ-2114 մակնիշի 34 CD 648 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 213 շենքի մոտից ամուսնության նպատակով առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է Արմինե Յարոյանին և տեղափոխել Տավուշի մարզի Հաղարծին գյուղ:
Տղաների դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1,2 կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: