Խաղաղ օվկիանոսում մեկնարկել են ԱՄՆ և Կանադայի ռազմածովային ուժերի զորավարժությունները
Մայիսի 4-ին Խաղաղ օվկիանոսում մեկնարկել են ԱՄՆ և Կանադայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները՝ «Exercise Trident Fury» («Զայրույթի եռաժանի») կոդային անվանումով:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, մինչև մայիսի 15-ը տևող զորավարժություններում գործի են դրվել Կանադայի ռազմածովային ուժերի «Calgary» և «Winnipeg» հետախուզանավերը, «Yellowknife» և «Saskatoon» պարեկային նավերը, ինչպես նաև պարեկային «Wolf » մոտորանավակը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայացված են «Cape St. George» հրթիռային հածանավով և ԱՄՆ առափնյա պահպանության Active պահակային նավով: