211652_close_icon
views-count802 դիտում article-date 15:06 05-05-2015

Իտալիայում ընտրությունների վերաբերյալ նոր օրենք է ընդունվել

Իտալիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընտրությունների հետ կապված նոր օրենք է ընդունել, որի համաձայն, ձայների 40 տոկոսը ստացած ընտրացուցակը ավտոմատ կերպով ստանում է պատգամավորների պալատի մեծամասնությունը` 340 մանդատ: Ընդիմադիր կուսակցությունների բոլոր պատգամավորները` ի նշան օրենքի դեմ բողոքի, ցուցադրաբար հեռացել են դահլիճից: Բարեփոխման նախաձեռնողը վարչապետ Մաթեո Ռենցին է: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ նոր օրենքը կապահովի քաղաքական կայունությունը երկրում, որտեղ վերջին 10 տարում 4 կառավարություն է փոխվել:

Նմանատիպ նյութեր