ԻՊ խմբավորումը ստանձնել է Դալասում ցուցահանդեսների կենտրոնի վրա հարձակման պատասխանատվությունը
“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դալասում ցուցահանդեսների կենտրոնի վրա հարձակման պատասխանատվությունը, որտեղ տեղի էր ունենում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունը:
Իսլամիստները 2 չարագործներին անվանել են “Խալիֆայության մարտիկներ” և զգուշացրել Միացյալ Նահանգների դեմ նոր հարձակումների մասին: