ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային Եմենի օդանավակայանների ռմբակոծությունը դադարեցնելու կոչ է արել
ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային և դաշնակիցներին Եմենի օդանավակայանների ուղղությամբ օդային հարվածները դադարեցնելու կոչ է արել:
Նախօրեին ռմբակոծության հետևանքով լուրջ վնասվել է մայրաքաղաք Սանայի օդանավակայանի թռիչքուղին. ռումբերից մեկն ընկել է մարդասիրական բեռների համար նախատեսված հատվածի վրա:
Քննադատությանն ի պատասխան` Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Եմենի առավել տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար չի բացառում “մարդասիրական հրադադարը”: