211652_close_icon
views-count821 դիտում article-date 22:58 05-05-2015

Լեոնիդ Կուչման կմասնակցի կոնտակտային խմբի աշխատանքներին

Կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման մայիսի 6-ին կժամանի Մինսկ՝ կոնտակտային խմբի աշխատանքներին մասնակցելու: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, մինչ այդ հաղորդվել էր, որ մայիսի 5-ին կկայանա եռակողմ խմբի (Ուկրաինա – Ռուսաստան – ԵԱՀԿ) հանդիպումը, իսկ մայիսի 6-ին բանակցություններին կմիանան ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները: Իսկ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրն այսօր հստակեցրել է, որ մայիսի 6-ին կժամանի նաև Լեոնիդ Կուչման` մասնակցելու կոնտակտային խմբի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր