ԵՄ պետությունների մոտ 60 քաղաքացիներ անհետ կորած են համարվում Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո
1000 անհետացած եվրոպացիների մասին տեղեկության ԵՄ ներկայացուցչի կողմից հերքումից հետո, ԵՄ կառույցներին մոտ կանգնած աղբյուրն այսօր հայտարարել է, որ ԵՄ պետությունների մոտ 60 քաղաքացիներ անհետ կորած են համարվում Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, հստակեցված է, որ նշված 60-ը ԵՄ այն քաղաքացիներն են, որոնց` Նեպալի տարածքում նրանց գտնվելը երկրաշարժի պահին պաշտոնապես հաստատված է, սակայն մինչ օրս հնարավոր չի եղել նրան հետ կապ հաստատել: