Բելգիայի մայրաքաղաքում վեցերորդ անգամ կայացել է ամենագեղեցիկ բեղերի ամենամյա ավանդական մրցույթը
Բելգիայի մայրաքաղաքում, «Jeu De Balle» հրապարակում վեցերորդ անգամ կայացել է ամենագեղեցիկ բեղերի ամենամյա ավանդական մրցույթը:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «La Capitale»-ին, այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել 53-ամյա ոստիկան Բեռնարը, ում այս պատվավոր մրցանակը հանձնել է նախորդ տարվա հաղթող Ռիկարդոն:
2014-ի ամենագեղեցիկ բեղերի տերն իր ամեն առավոտի մոտ կես ժամն անցկացնում է իր 20 սմ-նոց բեղերը կարգի բերելուն: Որպեսզի դրանք ոլորվեն, Ռիկարդոն գինու դատարկ շիշ է օգտագործում:
Իսկ մրցանակի նոր տերը պատմել է, որ ամեն առավոտ, մինչև բեղերը անհրաժեշտ տեսքին բերելը, դրանք հատուկ «շոգեբաղնիսի է ենթարկում» եռման ջրով: