211652_close_icon
views-count805 դիտում article-date 23:59 05-05-2015

Լեհաստանը ոստիկանական կոնտինգենտ կուղարկի Ուկրաինա` երկրի անվտանգության հարցերով առաքելությանը մասնակցելու նպատակով

Մայիսի 5-ին Լեհաստանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինա ուղարկել ոստիկանական կոնտինգենտ՝ երկրի անվտանգության քաղաքացիական հատվածի բարեփոխման հարցերով Եվրամիության խորհրդատվական առաքելությանը մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը գնում է առավելագույնս 10 սպաների կամ ոստիկանական աշխատակիցների մասին: «Առաքելության նշանակությունը կայանում է Ուկրաինայում անվտանգության քաղաքացիական հատվածի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մեջ, այդ թվում՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների: Առաքելության խնդիրը պետք է լինի անվտանգության հատվածում բարեփոխումների իրականացմանը ցանկացած օժանդակությունը», - ասված է բացատրական երկտողում:

Նմանատիպ նյութեր