Ջորջիո Կյելինի. Հենց սկզբից հասկացա, որ չեմ խաղալու ՉԼ-ի եզրափակիչում
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին պատմել է վնասվածքի մասին, որը նա ստացել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ:
«Անմիջապես զգացի, որ եզրափակիչում չեմ կարող խաղալ: Ես հասկացա վնասվածքիս լրջության աստիճանը:
Դեռ մանկուց էի երազում խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Այնպես, ինչպես դա երազում է ցանկացած երեխա: Բայց ճակատագիրը երբեմն քեզ զրկում է նման հնարավորությունից», ասել է Կյելինին:
Նշենք, որ Կյելինին օրերս մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55488/]«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը[/url] կկայանա այսօր, Բեռլինի «Օլիմպաշտադիոն» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 22:45-ին: