Թուրքիայում ընտրությունների նախաշեմին զանգվածային անկարգություններ են. ձերբակալվել է 100 քուրդ ակտիվիստ
Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում, որը հայտնի է՝ որպես քրդերի մայրաքաղաք, այս գիշեր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, հաղորդում է Ria Novosti-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քրդամետ ժողովրդահանրապետական կուսակցության մոտ 100 ակտիվիստի, որոնցից շատերը երիտասարդներ են:
Կուսակցությունը հայտնել է, որ ձերբակալվածները այն մարդիկ են, ովքեր վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններոյմ պետք է դիտորդական առաքելություն իրականացնեին:
Հիշեցնենք, որ նախօրեին Դիրաբեքիրում տեղի է ունեցել 2 պայթյուն, զոհվել է 4 մարդ, ինչից հետո բախումներ են սկսվել բնակիչների և ոստիկանների միջև: