2 պայթյուն` Դիարբեքիրում. 2 զոհ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում քրդական Ժողովրդա-ժողովրդավարական կուսակցության նախընտրական բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է որոտացել, կա 2 զոհ և 153 վիրավոր:
Պայթյուններին հաջորդած խուճապից հետո ոստիկանների հետ բախումներ են տեղի ունեցել:
Կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կատարվածը սադրանք է անվանել: Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը հայտնի է քրդամետ և հայամետ դիրքորոշմամբ: Նախօրեին կուսակցության փոխնախագահը խոստացել էր հաջողության դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: