Ուկրաինայում աճում է լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությունը
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Դոնբասում Մարինկայի համար մղվող մարտերում սպանվել է ավելի քան 400 ուկրաինացի ուժային և շարքից հանվել 60 միավոր տեխնիկա: Զախարչենկոն նշել է, որ աշխարհազորայինները նախահարձակ չեն եղել, այլ իրականացրել են հակագրոհ և չեն խախտել Մինսկի պայմանագրերը: Իսկ Կիևը պնդում է, որ զինադադարը խախտել են աշխարհազորայինները:
Այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանից ներխուժման վտագը աննախադեպ բարձր է: Նրա խոսքով, Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին այդքան զորք չի կուտակել նախորդ տարվա օգոստոսից ի վեր: Պորոշենկոն նաև նշել է, որ Մարինկայում ձերբակալվել է 12 զինծառայող, այդ թվում` Ռուսաստանի մի քաղաքացի:
Ի դեպ, Ուկրաինայի արևելքում իրավիճակի լարման կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր արտահերթ նիստ է գումարելու: