Ալեքսիս Ցիպրասը միջազգային վարկատուների պայմանները «երկիրը խեղդելու միջոց» է անվանել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը «երկիրը խեղդելու միջոց» է անվանել միջազգային վարկատուների պայմանները` կապված Հունաստանի պարտքի վճարման կարգի և Աթենքին հետագա ֆինանսական օգնության տրամադրման հետ:
Երեկ նա խորհրդարանում հանդես է եկել կես ժամյա հաշվետվությամբ` ներկայացնելով Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերի և Եվրոգոտու ֆինանսների նախարարների կոմիտեի նախագահ Ջերոյն Դյուսելբլոմի հետ բանակցությունների արդյունքները: