Չինաստանի Յանցզի գետում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 396-ի
Չինաստանի Յանցզի գետում խորտակված տուրիստական նավի զոհերի թիվը հասել է 396-ի: Փրկվել է 14 մարդ, այդ թվում` նավապետը: Իշխանությունների խոսքով, ողբերգության պատճառը տորնադոն է եղել:
Նշենք, որ 456 մարդու տեղափոխող նավում հիմնականում եղել են 50-80 տարեկան թոշակառուներ: