Վալերի Կարպին. Երկրպագելու եմ «Բարսելոնային». դա ռոմանտիկների թիմ է
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Յուվենտուս» եզրափակիչ խաղից առաջ համեմատել է կատալոնացիներին «Սպարտակի» հետ:
«Երկրպագելու եմ «Բարսելոնային»: Դա ռոմանտիկների այնպիսի թիմ է, ինչպիսին ժամանակին «Սպարտակում» հավաքել էր Օլեգ Ռոմանցեւը: Մենք խաղում էինք հանդիսականների համար: Կատալոնացիների արյան մեջ էլ դա կա:
Նրանց կազմը, անկասկած, այսօր Եվրոպայում ամենահզորն է: Սակայն «Յուվենտուսը» այն թիմը չէ, որի ծնկները կծալվեն այդ փաստից», ասել է Կարպինը:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55488/]«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը[/url] կկայանա այսօր, Բեռլինի «Օլիմպաշտադիոն» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 22:45-ին: