211652_close_icon
views-count1448 դիտում article-date 19:09 06-06-2015

Եմենի կառավարությունը և շիա ապստամբ-հոուսիթները համաձայնել են մասնակցել Ժնևիի խորհրդակցություններին

ՄԱԿ մամուլի ծառայությունում թեև դեռ չեն հաստատել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Եմենի հարցով խորհրդակցությունները կարող են սկսվել Ժնևում հունիսի 14-ին, Եմենի կառավարությունը և շիա ապստամբ-հոուսիթները համաձայնել են մասնակցել Ժնևի խորհրդակցություններին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ օրը խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ժնևյան կենտրոնակայան պետք է ժամանի նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, սակայն նա առայժմ լուրը չի հաստատել:

Նմանատիպ նյութեր