Հոլիվուդում մանկապղծության երևույթների մասին պատմող ֆիլմի քննադատությամբ է հանդես եկել SAG-AFTRA-ն
ԱՄՆ կինոյի և հեռուստատեսության դերասանների գիլդիան (SAG-AFTRA) հանդես է եկել Էմի Բերտի «Պոլիշինելի գաղտնիքը» (Open Secret) փաստագրական ֆիլմի քննադատությամբ, որում պատմվում է Հոլիվուդում մանկապղծության երևույթների մասին:
Ինչպես տեղեկացնում է «The Hollywood Reporter»-ը, կազմակերպությունը դժգոհ է այն բանից, որ ֆիլմում նշվում է կապ` անչափահաս դերասանների հարցերով գիլդիայի կոմիտեի և դրա կազմում գտնվող մենեջերի միջև, որին ֆիլմի հեղինակները մեղադրում են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
Ֆիլմի տակագրերից մեկը նշում է տղամարդուն որպես կոմիտեի անդամ և ինչպես համարում է կազմակերպության ղեկավարությունը, այդ կերպ նրա վրա է դնում պատասխանատվությունը: