Հյուրանոցներից գողությունների ամենամեծ բաժինը հասնում է իսպանացիներին. տասնյակում են նաև գերմանացիներն ու իտալացիները
«Hotels.com» կայքը հարցման է ենթարկել տարբեր երկրների 5 հազար ճանապարհորդների և ըստ այս նոր հետազոտության ի հայտ է բերվել հայտնի են այն ազգի ներկայացուցիչները, ովքեր շրջագայելիս բոլորից շատն են հակված հյուրանոցից գողություններ կատարելուն:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, եվրոպացիների շրջանում գողությունների ամենամեծ բաժինը հասնում է իսպանացիներին (70%): Դեմ չեն հյուրանոցային համարից զուգարանային պիտույքներ կամ որևէ այն բան հետները տանել նաև գերմանացիները (68%) և իռլանդացիները (67%):
Ռուսաստանցիները «հյուրանոցային գողերի» եվրոպական վարկանիշում 4-րդ են, իսկ համաշխարհայինում` 6-րդը: Գողություններում խոստովանել է Ռուսաստանից ճանապարհորդների 59%-ը:
Վերջապես, թոփ-10-յակում հայտնվել են նաև իտալացիները, որոնց 57%-ը հանգստի ընթացքում հյուրանոցային համարից որևէ բա պահում է հիշողության համար: