Ճապոնիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիաի Հոկայդո կղզուց դեպի արևելք գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ցունամիի վտանգ չկա: Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 14:10-ին: Ցնցումների օջախը գտնվել է ջրում՝ 20կմ խորության տակ:
Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Իվատե, Ֆուկուսիմա, Միյագի, Աոմորի և ևս 5 պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Հոկայդո կղզում:
Նշված տարածքներում գործող ատոմակայանների աշխատանքի խափանումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Չկա նաև տեղեկություն ավերածությունների և տուժածների մասին: