Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Իսպանիայի հյուսիս-արևելքում` Բարսելոնայից 40 կմ հեռավորությամբ, անտառային հրդեհներ են մոլեգնում, ինչի հետևանքով այրվել է ավելի քան 8 հազար հեկտար տարածք:
Տարհանվել է շուրջ հազար 5 հարյուր մարդ: Կրակը ոչնչացրել է շենքեր և ավտոմեքենաներ: Պատճառը սաստիկ շոգն է, որը անցած շաբաթվանից գրանցվել է Արևմտյան Եվրոպայում: