Թուրքիան փորձել է Ռուսաստան ներկրել 20 տոննա վարակված դեղձ
Նովոսիբիրսկի նավահանգստում արգելափակվել և կարանտինի մեջ է պահվում Թուրքիայից ներկրված 20 տոննա դեղձը: Բերքը վերադարձվելու է Թուրքիա, քանի որ այն վարակված է և ոչ պիտանի՝ ուտելու համար:
Россельхознадзор-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ներկրված մրգի մեջ հայտնաբերվել են Միջերկրածովային պտղաճանճ և Կալիֆորնիական ծաղկային միջատ:
Վարչության փոխանցմամբ՝ սա ընթացիկ տարվա մեջ 3-րդ դեպքն է, երբ Թուրքիայից Ռուսաստան է ներկրվում վարակված դեղձ: