77 տարեկանում մահացել է «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի պրոդյուսերը
Կալիֆոռնիայում 77 տարեկանում մահացել է Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը` Ջերի Վայնթրաուբը: Նա կարիերան սկսել է որպես երաժշտական պրոդյուսեր և աշխատել այնպիսի աստղերի հետ ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան և Led Zeppelin ռոք խումբը:
Նշենք, որ նա 30 ֆիլմի և սերիալի պրոդյուսեր է և արժանացել է 3 «Էմմի» մրցանակի: Նրա հայտնի ֆիլմերից է «Օուշենի 11 ընկերները»: