Ադրբեջանը ռուս միլիարդատիրոջը Արցախ այցելելու համար կներառի իր «սև ցուցակում»
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովին ու նրա ընտանիքի անդամներին անցանկալի անձ հայտարարելու հարցը, քանի որ վերջիններս «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության այցելել են Լեռնային Ղարաբաղ»:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ Ստերլիգովը «խախտել է» «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրենքը և կներառվի «անցանկալի անձանց» ցուցակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերման Ստերլիգովն իր կնոջ՝ Ալյոնայի և 5 երեխաների հետ 3 շաբաթ առաջ հեռացել է Ռուսաստանից և բնակություն հաստատել ԼՂՀ-ում: