Ռոնալդուն բջջային հեռախոս է գտել և նրա տիրոջը հրավիրել ընթրիքի
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լաս-Վեգասում հանգիստն անցկացնելու ընթացքում բջջային հեռախոս է գտել:
Ֆուտբոլիստը զանգահարել է հեռախոսի տիրոջը՝ Օստին Վուլսթենհումին, որն այդ ժամանակ նույնպես Լաս-Վեգասում հանգստանալիս է եղել: Ռոնալդուն բացի նրանից, որ վերադարձրել է հեռախոսը աղջկան, նաև հրավիրել է ռեստորան՝ ընթրիքի: