«Բորուսիան» 6:0 հաշվով հաղթեց «Կավասակիին». Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
Դորտմունդի «Բորուսիան» սկսել է ասիական շրջագայության շրջանակներում հանդիպումների շարքը:
Առաջին խաղում «Բորուսիան» Ճապոնիայում հանդիպում է անցկացրել «Կավասակիի» հետ և հաղթել 6:0 հաշվով: Դորտմունդցիների կազմում երկուական գոլի հեղինակ են դարձել Սինձի Կագավան և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին և դարձել գոլային գեղեցիկ փոխանցման հեղինակ: