«Անօթևան» Կրիշտիանո Ռոնալդուի անակնկալը` Իսպանիայի մայրաքաղաքի հրապարակում. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Կրիշտիանո Ռոնալդուն անօթևանի կերպարանքով հայտնվել էր Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում:
Ոչ ոք չէր ուզում «մրցակցել» անօթևանի հետ: Սակայն, էժանագին սպորտային համազգեստով, պատռված ուսապարկով և արհեստական բեղերով Ռոնալդուն զարմացնում էր անցորդներին իր հնարքներով:
Ի վերջո, Ռոնալդուն մոտեցել էր մի տղայի, ով մինչ այդ հաճույքով խաղում էր նրա հետ, ազատվել անօթևանի կերպարանքից, փաթափվել նրան և իր ստորագրությամբ գնդակ նվիրել:
Երեխան և բոլոր անցորդները չէին թաքցնում իրենց զարմանքն ու հուզմունքը:
Ներկայացնում ենք տեսանյութը: