211652_close_icon
views-count2994 դիտում article-date 22:36 08-08-2015

Չիլիում մահացել է 500 տարվա ազատազրկման դատապարտված գեներալը

Չիլիի մայրաքաղաքի ռազմական հոսպիտալում մահացել է հայտնի գեներալ Մանուել Կոնտրերասը, որը Աուգուստո Պինոչետայի կառավարման ժամանակ գլխավորել է գաղտնի ոստիկանությունը: Նա դատապարտվել էր 500 տարվա ազատազրկման՝ մարդու իրավունքների խախտման համար: Հայտնի է, որ նրա գլխավորած գաղտնի ոստիկանությունն է պատասխանատու 1970-80-ականներին Չիլիում գրանցված մահապատիժների, մարդկանց կտտանքների ենթարկելու եւ անհետացման դեպքերի համար:

Նմանատիպ նյութեր