Դանիայում առանց ավտոմոբիլային երթևեկության քաղաք կկառուցեն
Դանիայում մտադիր են մի այնպիսի նոր բնակավայր կառուցել, որտեղ ամբողջությամբ արգելված կլինի ավտոմոբիլային երթևեկությունը:
Խոսքը գնում է Օրխուսա կոչվող բնակավայրի մասին, որը Nye անվանումը կստանա: Ըստ նախագծի հեղինակների մտահղացման՝ կանաչապատ այդ քաղաքում, որի բնակչությունը կկազմի մոտ 15.000 մարդ:
Ավտոմոբիլային երթևեկության բացակայությունը կխթանի մարդկանց հաճախակի շփմանը: Քաղաքի կենտրոնում տրամվայներ կաշխատեն, իսկ ողջ տարածքում կլինեն հեծանվային երթևեկության համար նախատեսված փողոցներ:
Այնուամենայնիվ նշվում է, որ այդ բնակավայր ավտոմեքենայով եկողները իրենց մեքենաները կարող են թողնել հատուկ տարածքում և բնակելի թաղամասեր հասնել ոտքով:
Սպասվում է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մոտակա 5 տարիների ընթացքում: