Նավթի գինը շարունակում է ընկնել
Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է ընկնել: Օգոստոսի 7-ին նավթի գինն ընկել է մինչև նվազագույն մակարդակ:
Brent ապրանքանիշի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է մինչև 48,56 դոլար` 1 բարելի դիմաց, իսկ նյույորքյան NYMEX բորսայում WTI ապրանքանիշի նավթի գինը նվազել է մինչև 43,87 դոլար` 1 բարելի դիմաց: