«Բարսելոնան» Եվրոպական ակումբների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ակումբ
Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) «Բարսելոնային» ճանաչել է տարվա լավագույն թիմ:
Նշենք, որ կատալոնական ակումբը նման մրցանակի արժանացել էր նաև 2011 թվականին: Այդպիսով, «Բարսելոնան» դարձել է պատմության մեջ առաջին ակումբը, որը երկու անգամ է ճանաչվում լավագույնը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Գավաթը և Չեմպիոնների լիգան: