211652_close_icon
views-count3084 դիտում article-date 20:29 10-10-2015

Սարգիս Հովսեփյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք Ալբանիային

Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։ Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Կամո Հովհաննիսյանը, այնուհետև Սարգիս Հովսեփյանը: [b]-Պրն. Հովսեփյան, շատ եք նշել, որ կարևորում եք գեղեցիկ խաղը։ Արդյո՞ք բավարարված կլինեք վաղվա խաղից, եթե թիմը լավ խաղա, բայց չհաղթի։ [/b] -Հնարավոր է որ այո, որովհետև արդեն մրցաշարային խնդիր չկա լուծելու։ Եթե լավ խաղ ցուցադրենք, բացառված չէ, որ կարող է հաղթենք։ Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք։ [b]-Ֆրանսիայի հետ խաղը դիտարկեցիք որպես փորձարկումների խաղ և վեց փոփոխություն կատարեցիք։ Ինչո՞վ է են դրանք պայմանավորված և ին՞չ եզրակացության եկաք։ [/b] -Կան ֆուտբոլիստենր, որ արդեն տևական ժամանակ հրավիրվում են հավաքական, բայց չեն խաղում։ Այս խաղը այնքանով էր լավ, որ կարողացանք հասկանալ ամեն մեկի առավելագույնը որն է։ Մի բան է հանդես գալ Հայաստանի առաջնությունում, մեկ ուրիշ է Հոլանդիայի երկրորդ-երրորդ դիվիզիոնը։ Դա փորձ է, հնարավոր է հիմա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մեկ խաղով պետք է ասել, որ այդ ֆուտբոլիստը վատն է։ [b]-Հետաքրիր իրավիճակ է ստեղծվել։ Ալբանացիներին միայն հաղթանակ է պետք, ձեզ նույնպես՝ պատիվը փրկելու համար։ Ու՞մ մոտիվացիան է ավելի մեծ։ [/b] -Պատվի հարց չկա, սա սպորտ է։ Բազմաթիվ գործոններ կան և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Ցանկացած մարզիկ կարող է պարտվել, բայց դա չի նշանակում որ պատիվը կորցրեց։ [b]-Ձեր նախորդ ասուլիսներից մեկում նշել էիք, որ միշտ պետք է խաղի մեջ լավը տեսնել։ Ի՞նչ լավ բաներ տեսաք Ֆրանսիայի հետ խաղում։ [/b] -Եթե առաջին խաղակեսը նայել եք, ապա հաստատ լավը տեսել եք։ Մենք մինչև առաջին գոլը ավելի շատ գոլային պահեր ունեինք քան Ֆրանսիան։ Եթե մեր բախտը ժպտար և գոլ խփեինք, ամեն ինչ լավ կլիներ։ Պարտության մեջ ես եմ մեղավոր, մարզիչն է պատասխանատու հավաքականի արդյունքների համար։ [b]-Պարոն Հովսեփյան, ի՞նչն է պատճառը, որ վեջին ժամանակներս հավաքականը բաց մարզում չի անցկացնում երկրպագուների համար։ [/b] -Ֆրանիսայում չէր կարելի և այդպիսի պայմանավորվածություն չկար,բայց երբ իմացանք, որ մեր երկրպագուները հեռվից եկել-հասել են, մենք թույլատրեցինք։ Դիմեք ֆեդերացիայի մամլո ծառայությանը, և ես կորոշեմ։ [b]-Կա՞ն ֆուտբոլիսնտեր, ովքեր չեն խաղա վաղը։ [/b] Վատառողջ ֆուտբոլիստներ կան, կան խաղը բաց թողնող ֆուտբոլիստներ նույնպես։ Կխաղան միայն նրանք, ովքեր հարյուր տոկոսով պատրաստ են հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր