211652_close_icon
views-count2263 դիտում article-date 08:08 11-11-2015

Դատավորների էթիկայի հարցերի հանձնաժողովում մարդիկ են, որոնք իրենց կենսագրության ընթացքում պատվերով անթիվ դատավճիռներ են կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ դատավորների ընդհանուր միության էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 2-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Ինչպես հայտնի է՝ այդ հաղորդման համար հիմք էր հանդիսացել նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրարթերթի դեմ 2014-ի նոյեմբերին կայացված վճիռը, որով արգելանքի տակ դրվեցին օրաթերթի դրամական միջոցները: Նշված հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ»-ի դեմ վճիռ կայացնելիս «թույլ չեն տրվել նյութական և դատավարական նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ»: Հանձնաժողովը չի պատճառաբանել, թե ինչի հիման վրա է նման կողմնակալ եզրակացության հանգել և չի էլ փորձել հերքել օմբուդսմենի հաղորդման մեջ բերված փաստերը: Իսկ թե ինչպես կարող էր այս կառույցը նման ապօրինի որոշում կայացնել, հասկանալի է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են այդ կառույցի անդամները: Այսպես՝ դատավորների ընդհանուր միության էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Մացոն: Իսկ անդամներն են՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը ու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց կենսագրության ընթացքում անթիվ-անհամար անգամներ պատվերով վճիռներ և դատավճիռներ են կայացրել, քննում են մեկ այլ դատավորի գործունեության օրինականության հարցը: Աբսուրդ: Օրինակ՝ Մացոյի համեմատ Հայաստանի մնացած բոլոր դատավորները «սրբեր» են, ուստի բնական է, որ նա երբեք չի համարձակվի որևէ մեկի դեմ կարգապահական վարույթ հարուցել»:

Նմանատիպ նյութեր