Գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու աշխատանքը գնահատվեց. Էջմիածինը կոչման է արժանացել
Ջերմուկում անցկացված Հայաստանի Համայնքների միության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությանը Էջմիածին քաղաքն արժանացավ «Մշակութային լավագույն համայնք 2015» կոչմանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/10/69995/]հայտնել [/url]էինք, մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մարզպետներ, քաղաքապետեր եւ գյուղապետեր:
«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2005 թվականից: Էջմիածնի քաղաքապետարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին, որ ընթացիկ տարում Էջմիածնում անցկացվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ` ներկայացումներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, բակային-բացօթյա միջոցառումներ: Մեծ Եղեռնի 100-ամյակի շրջանակներում` գրադարաններում եւ քաղաքի կրթական-մշակութային օջախներում կայացել են ոգեկոչող միջոցառումներ: Նախաձեռնվել եւ անցկացվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, այդ թվում նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Այս մրցանակաբաշխությունն ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է, որն իրականացվում է հատուկ ձևավորված մրցույթային հանձնաժողովի կողմից։ Հ
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին, Էջմիածինը ճանաչվել է լավագույն քաղաքային համայնք եւ ամենականաչապատ համայնք։ Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 19-ամյակի առթիվ Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հանձնեց նաեւ անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ինքնակառավարման գործում նշանակալից ներդրման համար: Տեղական Ինքնակառավարման Համակարգի 19-ամյակի առթիվ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ էր հղել, ընդգծելով, որ այս համակարգը պետության մեջ կարեւորագույն օղակ է, որի արդյունավետ աշխատանքով ինչպես երկրի առաջընթացն է պայմանավորված, այնպես էլ՝ բնակչության կենսամակարդակը: Տեղական ինքնակառավարումը ճկուն եւ նուրբ համակարգ է, որում ընդգրկված անձինք պետք է կարողանան գործակցել թե՛ համայնքի բնակչության հետ, թե՛ Հանրապետության ղեկավարության:
[img]/ups/images/0186666001447241486476707.jpg[/img]