Դունգա. Նեյմարն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է: Նշենք, որ Իսպանիայի այս առաջնության 10 խաղում Նեյմարը 11 գոլ է խփել:
«Եթե տեսնենք վիճակագրությունը, ապա կհամոզվենք, որ Նեյմարը այժմ լավագույնն է: Մեսին վնասվածք ունի, Ռոնալդուից սպասում են, որ նա կկրկնի նախորդ մրցաշրջանի ցուցանիշները:
Իսկ Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո խիստ աճել է: Նա արեց այն ամենը, ինչ նրանից սպասում էին Մեսիի վնասվածքից հետո: Նա գերազանց մարզավիճակում է», ասել է Դունգան: