Ջրհեղեղ Սոչիում. մի շարք փողոցներ ջրի տակ են հայտնվել. տեսանյութ
Այսօր` նոյեմբերի 11-ին, Սոչիում առավոտյան տեղացած հորդառատ անձևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Մի շարք փողոցներ անանցանելի են դարձել, խափանվել է տրանսպորտի երթևեկությունը: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել հնարավորինս խուսափել տնից դուրս գալուց:
Ըստ օդերևութաբանների՝ տեղումները կարող են շարունակվել ևս մի քանի օր:
Ներկայացնում ենք տեսանյութը: