5 հազար 580 քվեաթերթիկ դեկտեմբերի 6-ին «անհետացել» է, որի միջոցով էլ ընտրակեղծարարություն են արել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել 12 մլն 640 հազար քվեաթերթիկ։ Քվեարկության պաշտոնական արդյունքներով ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 11 մլն 303 հազար 466 ընտրող։ Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք է մնար չօգտագործված և քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նույն ԿԸՀ-ից ստացված տվյալներից պարզեց՝ մարվել է 1 մլն 330 հազար 954 քվեաթերթիկ։ Ստացվում է, որ 5 հազար 580 քվեաթերթիկ դեկտեմբերի 6-ին «անհետացել» է։ Չի բացառվում, որ դրանք հենց այն քվեաթերթիկներն են, որոնց միջոցով ՀՀ իշխանությունները քվեարկության ժամանակ «կարուսել» կոչված ընտրակեղծարարությունն են իրականացրել։ Իհարկե, ԿԸՀ-ն այս փաստը թաքցնելու համար կփորձի ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնել, բայց պաշտոնական թվերն ավելի խոսուն են, քան ցանկացած բացատրությունը»։