211652_close_icon
views-count2939 դիտում article-date 08:21 12-12-2015

Շունը ջհանդամը, կարևորը կատու չլինի, այլապես Աղվան Վարդանյանն ահավոր դիսկոմֆորտի մեջ կհայտնվի. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը հիշեցնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությանը ընտրակեղծիքների մասին, երբ ասել էր, որ «գյուղ չկա, որ շուն չլինի, և դա վերաբերում է նաև ՀՅԴ-ին» ու գրում. «Շունը ջհանդամը, կարևորը կատու չլինի, այլապես Աղվան Վարդանյանն ահավոր դիսկոմֆորտի մեջ կհայտնվի անգամ հարազատ կուսակցությունում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա խնդիրն առանձին «շները» չեն, որովհետեւ ծախվածներ ու դավաճանների, իսկապես ամեն տեղ կան: Խնդիրն այն է, որ Աղվան Վարդանյանի կուսակցությունն ամբողջությամբ (եւ ոչ թե դրա առանձին անհաջող ներկայացուցիչներ) համագործակցում է այն ուժի հետ, որն իր բոլոր հաջողությունների համար պարտական է տարբեր տեսակի «շներին», որը խրախուսում է այդ «շնությունները», թարսի պես, բոլորին մի-մի «ոսկոր» է շպրտում: Ամեն ինչ, իհարկե, փոխաբերական իմաստով ենք ասում, բայց դե Աղվան Վարդանյանն էլ է, չէ՞, փոխաբերական իմաստով ասում, որովհետեւ ոչ ՀՅԴ-ն է գյուղ, ոչ էլ առանձին ծախվածներն ու դավաճաններն են շներ: Իսկ ընդհանրապես, եթե որևէ գյուղում շները մարդկանցից շատ են, պետք է շրջանցել այդ գյուղը, և ոչ թե «համագործակցել սկզբունքային նկատառումներով»:

Նմանատիպ նյութեր