211652_close_icon
views-count5716 դիտում article-date 21:17 20-08-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Տեսախցիկն արձանագրել է երեկ Գավառում «Opel»-ի կողմից 10-ամյա աղջնակի վրաերթի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ օգոստոսի 19-ին, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի մասին։

Այսօր՝ օգոստոսի 20-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված վրաերթի պահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 19-ին վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն 10-ամյա աղջնակի։

Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայողության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Հովիկ Հակոբյանն ու Վիգեն Հակոբյանը։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր