211652_close_icon
views-count2329 դիտում article-date 16:02 12-12-2015

28-ամյա Լիպարիտն Աշոտին մեղադրել է ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի վարչական շենքում իրեն փակի տակ պահելու մեջ, բայց քննությունն այլ բան է պարզել

28-ամյա Լիպարիտ Պավելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնում` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում, ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Ղարոյանը իրեն պահել է ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի վարչական շենքում, սահմանափակել է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը` այդպիսով ապօրինի զրկելով իրեն ազատությունից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր