Միջսիրիական բանակցություններին Իրանի և Ռուսաստանի միջամտությունից օգուտ չկա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Միացյալ Թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ ոչ մի օգուտ չի տեսնում Սիրիայի քաղաքացիական պատերազմի կարգավորման գործընթացում Իրանի և Ռուսաստանի մջամտությունից, հաղորդում է Reuters-ը:
«Չեմ կարծում, որ հատկապես նրանցից որևէ մեկը օգտակար կարող է լինել խաղաղ կարգավորման գործընթացին միջամտելու արդյունքում: Ռուսները և իրանցիները սերտ համագործակցության մեջ են սիրիական ռեժիմի հետ, և իրանցիները նույնքան փոխզիջող չեն, որքան և ռուսները»,-ասել է Համմոնդը:
Նա նաև ընդգծել է, որ այդ հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները չի հասկանում և դրանք լիովին անթափանցիկ են: