Որոշվել է Դաշնակցության դերը նոր կոալիցիայում. նրանք ունենալու են 3 նախարարական և 2 մարզպետի տեղ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ արդեն որոշվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության ձևաչափը կազմվող կոալիցիայում: Դաշնակցությանը տրվել է 3 նախարարական և 2 մարզպետի պորտֆել:
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնացվելու է. ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ էկոնոմիկայի և սոցապնախարարությունում նախախարներ են նշանակվելու դաշնակցության ներկայացուցիչներից, իսկ մարզպետներ նշանակվելու են Արագածոտնի և Շիրակի մարզերում: