ԱՄՆ-ն 10 մլն դոլար կհատկացնի վրաց-հայկական սահմանի ամրապնդման համար
Միացյալ Նահանգները շուրջ 10 մլն դոլար է հատկացնելու Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանն ամրապնդելու համար, տեղեկացնում է GeorgiaOnline-ը:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երեկ Թբիլիսիում Վրաստանի սահմանային ոստիկանության ու ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալության ներկայացուցիչների միջև:
ՆԳՆ-ի տվյալներով՝ ծրագրի առաջին փուլում կսկսվի 2 սահմանային սեկտորների՝ Կասումլուի և Կեդայի ենթակառուցվածքների շինարարությունը, իսկ վրաց-հայկական սահմանային հատվածը հագեցվի հսկողության նորագույն սարքավորումներով: